суббота, 22 декабря 2012 г.

Չեռնոբիլի վթարն ու վանաձորցին

 <Չեռնոբիլը տարավ երրորդ երեխան ունենալու երազանքս ու փոխարենը միայն հիվանդություններ տվեց…>

    58-ամյա Սերժիկ Մարկոսյանը 1988թ.-ին մասնակցել է  Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին: §33 տարեկան էի, աշխատում էի ավտովերանորոգման գործարանում: Մի օր ինձ ու էլի շատերին կանչել էին զինկոմիսարիատ: Տեղում բուժստուգում անցկացրին, հետո ուղարկեցին Երևան` կրկնակի ստուգման: Այնքան մանրազնին էին ստուգում, որ զարմացել էինք` չլինի± կոսմոս են ուղարկելու¦,- հիշում է նա:
    1998թ.-ի ամռանը Հայաստանից ու այլ երկրներից հավաքագրված հերթական խումբը ճանապարհ է ընկնում:  §Չասեցին ո±ւր են տանում, ինչի± համար: Հասանք, տեսնենք ժամապահներ են կանգնած, արգելափակոցը բացեցին, թե համեցեք Չեռնոբիլ¦:
     Ու սկսվում են նույն գրաֆիկով ընթացող օրերը. օրական մի քանի անգամ հագուստի փոխում, վազքով կատարվող աշխատանք ատոմակայանի ներսում ու համատարած գրիպ… §24 ժամվա ընթացքում աշխատում էինք ամենաշատը 3 րոպե: Մտնում էինք ատոմակայանի վնասված արտադրամասը. բահով 3 րոպեի ընթացքում պետք է վազեինք, քանի բահ կարող էինք, լցնեինք բաքերի մեջ: Մի քանի բահ լցնում էինք, ազդանշանը տալիս էին, հետ էինք վազում¦:
     Ս. Մարկոսյանը հիշում է, որ բոլորին չէին տանում. պետք է լիներ առողջ, 30-33 տարեկանից մեծ, հաշվի էին առնում նաև երեխաների թիվը. §Ով մեկը կամ երեքն ուներ, չէին տանում: Ինձ երկու որդի ունեմ ու տարան¦:
    Չեռնոբիլցիներն ամեն օր իրենց տրվող սարքերի միջոցով ստուգում էին ճառագայթվածության աստիճանը: Ում մոտ ճառագայթման աստիճանը հասնում էր վերին սահմանագծին, տուն էին ուղարկում: §1987թ.-ին այդ սահմանը 25 միավորն էր: Բայց հետո զգացել էին, որ դա շատ բարձր է և շատ է ազդում մարդու վրա, իջեցրել էին 9-ի,- պատմում է մասնակիցը: -Մեզ տարել էին 6 ամսով, մտածելով, որ այդ ժամանակաընթացքում հազիվ 9 միավոր ճառագայթում կստանանք: Պարզվեց, դրա համար 3 ամիսն էլ բավական էր: 3 ամսից ինձ տուն ուղարկեցին¦:
    Չեռնոբիլում կատարված աշխատանքների դիմաց մասնակիցներին վճարում էին ամսական 1500-2000 ռուբլի: §Տանը ես 150-200ռուբլի աշխատավարձ էի ստանում: Ճիշտ է, այնտեղ տրվող գումարը շատ մեծ էր, բայց դրա դիմաց թանկ էինք վճարում¦,- ասում է Ս. Մարկոսյանը:
    Չեռնոբիլից վերադառնալուց հետո սկսում են առողջական խնդիրները. հաճախակի գլխացավ, գլխապտույտ, ոտքերի ցավ, շուտ հոգնածություն: §Սովետական միության ժամանակ շատ արտոնություններ ունեինք. բոլոր կոմունալ վարձերի կես չափով վճարում, գնացքով ու ավտոբուսով անվճար, ինքնաթիռով 50 տոկոս վճարում, հանգստյան տանն անվճար հանգստի հնարավորություն…. Անկախացումից հետո ամեն ինչ վերացավ. մնաց միայն անվճար բուժումը,- ասում է Ս. Մարկոսյանն ու ավելացնում,- բայց ի±նչ բողոքեմ. մեր ամբողջ ազգը հիմա կարիքավոր է դառել:  Խնդիրները նույնն են, ինչ բոլորինը¦:
     Ս. Մարկոսյանն այժմ աշխատում է Վանաձորի թիվ 1 դպրոցում` որպես վարչատնտեսական գծով փոխտնօրեն. §Շատ շուտ եմ հոգնում,- ասում է նա,- Չեռնոբիլը տարավ երրորդ երեխան ունենալու երազանքս ու փոխարենը միայն հիվանդություններ տվեց…¦:
                                    Գայանե Սարգսյան


Комментариев нет:

Отправить комментарий