суббота, 22 декабря 2012 г.

Հուշեր արձակագիր Վալտեր Թորոսյանի մասին

 Այդքան պարզ ու այդքա~ն մեծ. -այսպիսին էր Վալտեր Թորոսյանը

    <Ամենակարևորը կյանքում էն է, որփողոցով անցնես, բարևող ունենաս: Երբեմն անունները չեմ հիշում, բայց այնքան շոյված եմ զգում, երբ գալիս, բարևում, համբուրում են... Դա ինձ դուխ է տալիս, որ գնամ տուն ու մտածեմ, որ ինձ մարդիկ չեն մոռացել>: Սա Լոռվա բնաշխարհի ամենաբարի, ճանաչված ու սիրված գրող Վալտեր Թորոսյանի խոսքերն են, ասված նրա մահից շուրջ մեկ ամիս առաջ <Վանաձորյան խճանկարին> տված հարցազրույցի ժամանակ: Հարցազրույցի ավարտին ասաց. <Թոռնիկ ջան, թուլ տուր ձեռքդ համբուրեմ: Դու ակամայից իմ կենսագիրը դարձար: Որ ես չլինեմ, կարաս հպարտ ասես, որ իմ մասին ամեն ինչ գիտես>: Հպարտ, որ նման մարդուն ճանաչելու, նրա հետ շփվելու առիթն եմ ունեցել, կատարում եմ  հոգուս պարտքը նրա առաջ ու գրի առնում Վալտեր Թորոսյան մարդուն ու արձակագրին ճանաչողների հուշերը:
    Ռազմիկ Պողոսյան, բանաստեղծ- Վալտեր Թորոսյանին ճանաչել եմ 1955թ.-ից, երբ դեռ սկսնակ գրողներ էինք... Տարիներ անց անընդհատ հիշում ու հիշեցնում էր. §Այ Ռազմիկ ջան, հիշո±ւմ ես,  ասում էին դու գրող չես դառնալու, թարգը տուր: Միակ մարդը, ով ինքն էլ լինելով սկսնակ գրող, ասաց` գրի, դու իսկական գրող ես, բոլորը սխալվում են, դո'ւ էիր¦: Եվ այդպես էլ եղավ:   
    Մի օր զանգեց ինձ թե` ապեր, ինձ քո §Շնիկով տիկինը¦ բանաստեղծությունը պետք է: Խնդրում եմ բանաստեղծությունը գրի առնես, տաս ինձ: Բերեցի տվեցի: Օրեր անց հանդիպեցինք: Խռով անցավ, թե` դու էլ, քո շնիկով տիկինն էլ: Ի±նչ էր պատահել: Պարզվեց,  իր ճանապարհին ամեն օր հանդիպել էր մի տիկնոջ, ով զբոսնում էր շնիկի հետ: Ու ասել էր. §Տիկին, ես հիացած եմ ձեզնով ու ձեր շնիկով: Ձեր համար մի բանաստեղծություն եմ գրելու¦: Հաջորդ օրեը նվիրել էր իմ §Շնիկով տիկինը¦: Երբ օրեր անց հարցրել էր. §Տիկին, հավանեցիք բանաստեղծությունս¦, ստացել էր այս պատասխանը. §Այո, Ռազմիկ Պողոսյան, §Մի ափ հող¦, էջ 36: Ասել էր. §Վա~յ, Ռազմիկ Պողոսյանն է ինձնից արտագրել...¦...Ասել էր ու փախել...
    Ջիվան Սարգսյան, Ստ. Զորյանի տուն թանգարանի փոխտնօրեն, ասմունքող-   Մշտապես  յուրաքանչյուր երիտասարդի կողքին էր, բոլորին ոգևորում էր: Այդպես եղել է և իմ հանդեպ: Նա յուրաքանչյուրիս ընդունում էր որպես հարազատ զավակ: Երբ թոռների մասին խոսք էր գնում, հպարտանում էր նրանցով... Լավատես էր: Հաճախ էր ասում. լավ է լինելու, հաղթելու ենք: Նա մեծ անուն  էր: Լցված էր մանկան բարությամբ: Ում էլ հանդիպեր,   գորովանքով կգրկեր, կհամբուրեր: Այդքան պարզ ու հասարակ ու այդքա~ն մեծ:
     10-12 տարի առաջ Երևանում, Հայաստանի գրողների միության դալիճում գրական մեծ հանդիպում էր: Ես ներկայացնում էի Վ. Թորոսյանի §Սպիտակ շան հետքերով¦ պատմվածքից մի հատված: Շատ էր հուզվել:  Ավարտին գրկեց, համբուրեց ու անթաքույց ուրախությամբ ասաց. §Այ Ջիվան ջան. դա ե±ս եմ գրել¦...Լցված էր երիտասարդական ավյունով: Գիտեինք, որ նրա գրիչը երբևէ չի դադարելու գրել:
    Մանվել Միկոյան, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ- Նա և'  մարզում, և' հանրապետությունում ամենաճանաչված և ամենասիրված գրողներից էր:  Նրա ստեղծագործությունները ժամանակին տպագրվել են բազմահազարանոց տպաքանակով: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների. Հայաստանի գրողների միության կողմից §Վաստակի համար¦ մեդալի, §Վախթանգ Անանյանի անվան¦ մրցանակի... Բացի լավ գրող լինելը նաև լավ մարդ էր: Պատահում էր, մանկան պարզությամբ խռովում էր ինչ-որ մեկից, բայց դա շատ կարճ էր տևում: Շատ արդյունավետ աշխատող գրող էր. ամեն օր գրում էր: Այդ մասին է խոսում նրա գրքերի քանակը:
    Կառլեն Քոչինյան, գեղանկարիչ- Շատ մտերիմ ենք եղել: Նա մեծ մարդ էր: Արվեստի մեջ եփվեց, կոփվեց և մեծ ժառանգություն թողեց: Արտակարգ ընկեր էր, ուրախանում էր յուրաքանչուրիս հաջողություններով: Դիմացինին գնահատել ու հարգել գիտեր, որի համար մեծարվում էր ինքն էլ... Իմ մասին ծավալուն տպավորություն էր գրել: Ասացի. §Այ Վալտեր ջան, ախր շատ-շատ ես գովել ինձ¦: Կատակով  ասաց. §Կառլեն ջան, ես շատ սիրով եմ խոսում մեկ մեր Լոռվա սիրված կենդանական ներկայացուցիչների մասին, մեկ էլ` քո մասին: Արժես, որ գրել եմ¦: Եվ ես հպարտ եմ դրա համար: 
  
    Խորեն Գասպարյան, բանաստեղծ-թարգմանիչ- Վ. Թորոսյանը ինձ համար ոչ միայն ավագ գրչեղբայր էր: Նա առաջին հերթին կարգին մարդ էր, լավ մարդ; Մտավորականի կորուստը ցավալի է, բայց առավել ցավալի է մարդու կորուստը
    Գալիս, ասում  էր. §Ապո, ո±նց ես¦:  Անընդհատ համբուրում էր, շատ էր համբուրում հատկապես իր կրտսեր ընկերներին: Ասում էր. §Ես ձեզ պաչում եմ, մարդ էլ կա ասում է պաչան¦: Գրող Արարատ Գյուլբանկյանն էլ ասաց. §Ավելի լավ է պաչան լինել, քան հաչան: Բա որ ուրիշները հաչում են¦: Մանկան նման միամիտ էր: Հավատում էր բոլորին, որովհետև ինքն էլ երբեք չէր խաբում... 

Комментариев нет:

Отправить комментарий