среда, 9 января 2013 г.

Վանաձորցի Վրեժ Սարգսյանը մարմնով ինքնաթիռ է քաշում


    Վանաձորում 62-ամյա Վրեժ Սարգսյանին շատերն են ճանաչում: Նման ճանաչման նա արժանացել է իր անսովոր ընդունակությունների շնորհիվ. որովայնին ամրացված երկաթե կեռիկներով   և լարով <ֆորդ> մակնիշի (3500կգ) մեքենան ետընթաց քայլերով ձգել է 10 մետր, երկու ձեռքերին ամրացված ծակած կեռիկներով և լարով 10 մետր քաշել է <ՅԱԿ-524> ինքնաթիռը: Հենց այս արարքների արդյունքում էլ Վ. Սարգսյանին վերջերս գրանցել են Հայաստանի արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման <Դյուցազնագիր> գրքում:
    Վ. Սարգսյանը կարողանում է նաև երկաթե կեռիկներով և լարով բարձրացրել  3 դույլ` յուրաքանչյուրը 10 լ տարողությամբ, ձախ ձեռքի ափը ծակած երկաթե կեռիկով էլ` 1 դույլ 10 լ տարողությամբ:
    Անսովոր ունակությունները Վ. Սարգսյանի մոտ նկատվել են դեռ մանկության տարիներին: <11-12 տարեկան էի: Երբ մայրս վերմակ կարելիս էր լինում, վերցնում էի նրա մեծ ասեղն ու փորս կարում: Կատակում էի` թե մամ, ուզում էի վերմակը կարեմ փորս ստացվեց: Մայրս շատ էր բարկանում ու վախենում...>,- հիշում է զրուցակիցս:
    Հինգ տարի կռվել է Ղարաբաղյան  տարբեր ճակատներում, մասնակցել Շահումյանի շրջանի, Երասխանավանի, Շուշիի, Խոջալուի, Լաչինի համար մղվող մարտերին: §Հինգ տարի կռվել եմ, բայց մեդալ չունեմ¦,- ասում է ու դժգոհում պատերազմի մասնակիցների նկատմամբ եղած անուշադրությունից:
     Ունակություններն ի ցույց դնելու առաջին լուրջ միտքն առաջացել է Ղարաբաղյան պատերազմից հետո: < Պատերազմից հետո մտածեցի` մի բան անեմ, որ մարդիկ չեն տեսել: Միտք առաջացավ, որ մեքենա քաշեմ: Ցավի մասին չէի մտածում: Ասում էի.  որ պատերազմի ժամանակ տղաները նույնիսկ ամենածանր վիրավորումների ժամանակ դիմացել են, սրա եղածն ի±նչ է, ես էլ կդիմանամ: Եվ 50 տարեկանում` 2000 թ.-ին առաջին փորձությունս արեցի. ձեռքս ծակեցի, մի դույլ կախեցի, տեսա` դիմանում եմ: Հետո դուjլերի քաշն ավելացրի: Երբ տեսա ստացվում է, որոշեցի մեքենա  քաշեմ: Սա արդեն շատ դժվարությամբ ստացվեց: Երկաթե կեռիկները ծռմռվում էին: Գործիքները փոխեցի, ավելի ամուր և հաստ, չժանգոտվող մետաղից պատրաստեցի...>:
     Հրապարակային առաջին ցուցադրությունը եղել է Վանաձորում 2001թ.-ին` քաղաքի տոնի առիթով: Հիշում է. §Հոկտեմբերի վեցին քաշեցի քաղաքապետ Սամվել Դարբինյանի  մեքենան¦:
     Հարցին` որքանո±վ են անվտանգ այդ հնարքները, Վ. Սարգսյանը պատասխանում է. < Ես իմ մարմնի մկանների միջոցով եմ դա կարողանում կատարել: Վտանգավոր չէ, ուղղակի պետք է իմանաս մարմնիդ կառուցվածքը, որ չվնասես քեզ: Այսքան ժամանակ առողջական որևէ խնդիր չի առաջացել>:
    Հնարքները կատարելու հարցում Վրեժին օգնում է 14-ամյա որդին, իսկ ահա հոր փորձը կրկնելու ցանկությունը մեծ է 11-ամյա դստեր մոտ: Հայրն էլ դեմ չի, որ զավակները շարունակեն իր գործը: <Մի օր աղջիկս եկավ, երկաթե կեռը թևի միջով անցկացրած:  Ասում է. ինչ իմ հայրիկն է անում, ես էլ պետք է անեմ>,- պատմում է կինը:
    Այժմ Վ. Սարգսյանը չի աշխատում, իսկ ունեցած արտասովոր ունակությունները նրան Հայաստանում գումար աշխատելու  հնարավորություն չեն տալիս:    <Դեռևս երկու հնարք ունեմ, որը չեմ ցուցադրել երբևէ: Ուզում եմ դրսում ներկայացնեմ: Կուզեի մեկը հովանավորեր, որ ես գնամ աշխարհին և հատկապես Թուրքիային և Ադրբեջանին ցույց տամ, որ պատերազմ անցած մարդը, հայը, ինչեր կարող է անել>: