четверг, 28 февраля 2013 г.

<Գործազրկության ծավալը նվազել է վիճակագրական տվյալներով, իրականության մեջ այն ավելի մեծ է>

Լոռու մարզպետի մամլո ասուլիսը




Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որի ընթացքում մարզպետին հարցեր հղեցին մարզի լրագրողները:
-Նախագահական ընտրություններից հետո ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարեք մարզում` հաշվի առնելով ընտրությունների արդյունքները:
-Բնականաբար չենք կարող ընտրությունների արդյունքները հաշվի չառնել տնտեսության զարգացման հետ, որովհետև մենք զգացինք, որ ընտրողների զգալի մասն ինչ-որ տեղ դժգոհ է նաև տնտեսության աճի տեմպերից: Սա մեզ սթափեցնում է. մենք պետք է հետևություն անենք և ավելացնենք մեր կողմից իրականացվող բարեփոխումների տեմպերը: Լոռու մարզը արդյունաբերական մարզ է, բայց պետք է չմոռանանք, որ մարզում ունենք 105 գյուղական համայնք և մեզ համար շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացումը: Այն աջակցությունը, որն իրականացվում է պետության կողմից, շարունակական է: Այս տարի ավելացել է տրվող սերմացուների քանակը, ես համոզված եմ, որ գարնանացանի ժամանակ ցանքատարածությունները կավելանան, որը կնպաստի նաև գյուղատնտեսության զարգացմանը: Կատարված աշխատանքներ ունենք նաև տուրիզմի ոլորտում, որի պտուղները կքաղենք առաջիկայում:
-Մեկ-երկու ամիս առաջ ասացիք, որ քիմիական գործարանում կարտադրվի պարարտանյութ: Ինչ նորություն կա այդ առումով:
-Ինչ վերաբերում է քիմպրոմին, կապված վերջին ցավալի դեպքի հետ, երբ աշխատակիցը մահացել էր, աշխատանքի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են: Կա հարուցված քրեական գործ, և ինչ-որ տեղ դա էլ է խոչընդոտում աշխատանքների ընթացքին: Բայց մեզ մասնագետները վստահեցնում են, որ այս տարի կարբամիդ կոչված պարարտանյութն անպայման արտադրելու են: Ըստ մասնագետներիª այն ազոտականից շատ ավելի լավն է: Կարբամիդն արտադրելուց հետո այն պետք է անցնի փորձագիտական շրջան, որից հետո վերջապես կիմանանք, թե ինչ որակի կարբամիդ ենք արտադրել, և արդյոք այն գյուղատնտեսության համար պիտանի է:
-Մի քանի օր է անընդհատ ինտերնետային կայքերում կարդում ենք, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տվել:
-Մի քանի օր առաջ ես նույնպես ինտերնետային կայք էջերում կարդացի, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Բոլորիդ վստահեցնում եմ, որ նման բան չի եղել: Ուղղակի կապված բնակչության դժգոհության հետª Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը առաջիկայում քննարկելու է Վանաձորի քաղաքապետի հարցը: Միգուցե հետաքրքրի, թե ինչո±ւ Վանաձորի քաղաքապետը ներկա չէր մարզխորհրդի նիստին: Ներկա չէր, որովհետև նախապես հայտարարված քաղծառայողի մրցույթ ունեին, որի հանձնաժողովի նախագահն ինքն է:
-Ինչպես եք գնահատում հետընտրական վիճակը Լոռիում:
-Մարզում բնականոն աշխատանքային հունի մեջ ենք, որևէ արտառոց դեպք չունենք և համոզված եմ, որ չի լինի: Վանաձորում և Սպիտակում մեր թեկնածուի պարտության հետ կապված պետք է ասեմ, որ մենք երբեք չենք ձգտել 100 տոկոսանոց արդյունքի: Վանաձորը որպես մարզկենտրոն իրոք լուրջ խնդիրներ ունի. մեծ է արտագաղթը, մեծ է աղքատության տոկոսը: Սոցիալական ծանր վիճակը խոսեց այս պարագայում, և բնակչությունը իր ընտրությունը կատարեց: Բնականաբար իրենց դժգոհությունն ընտրության միջոցով արտահայտեցին: Ես դա բնական եմ համարում, ուղղակի յուրաքանչյուր պարտությունից հետո յուրաքանչյուր պաշտոնյա պետք է սթափվի և հետևություններ անի:
Պետք է անկեղծ լինել և ասել, որ ընտրողը հանրապետության նախագահի թեկնածուին դեմ է քվեարկում ոչ թե նախագահի վատ աշխատանքը տեսնելով, այլ շատ դեպքերում իր անմիջական ղեկավարից դժգոհ լիելու պատճառով:
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզում արտագաղթի ցուցանիշները շարունակում են աճել: Որպես մարզի ղեկավար ինչ եք կարծում, ի±նչ է անհրաժեշտ անել այդ ցուցանիշը նվազեցնելու համար:
-Արտագաղթի հիմնական պատճառը զբաղվածության խնդիրն է: Եվ եթե նույնիսկ այս պահի դրությամբ մարդիկ զբաղված են ինչ-որ աշխատանքով, ուրեմն չի գոհացնում աշխատավարձը: Վիճակագրական տվյալները, իրոք, գոհացնող չեն. մարզում կա և° արտագաղթ, և° արտագնա աշխատանք: Այդ խնդիրը մեզ մոտ նոր չի առաջացել. արտագնա աշխատանք եղել է նաև խորհրդային տարիներին: Հիմա մեզ մտահոգողը ավելի շատ արտագաղթն է: Պետք է կարողանանք ժողովրդի զբաղվածության խնդիրը լուծել և ճիշտ մասնագիտական կրթություն տանք մեր երիտասարդներին, որովհետև մենք շատ հաճախ ճիշտ մասնագիտական կրթություն չենք ստանում և չենք կարողանում բավարարել գործատուի պահանջները. այսօր գործատուն ավելի խստապահանջ է, քան նախկինում:
-Ներկայումս մարզը զբաղվածության խնդիրը լուծելու համար ինչ պոտենցիալ ունի:
-Այժմ մենք աշխատում ենք քիմպրոմի ծավալները մեծացնելու վրա, գյուղատնտեսությունը զարգացնելու վրա: Արդյունաբերության ծավալները մեծանալուն զուգահեռ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև շինարարությանը: Այս պահի դրությամբ մոտ 600 շինարարի կարիք ունենք: Ցավոք սրտի նրանք ավելի շատ գերդասում են արտագնա աշխատանքի մեկնել, քան §Գլենդել Հիլզում¦ աշխատելª կապված աշխատավարձի ցածր լինելու հետ: Ինձ մասնագետներն ասում են, որ շինարարը կարող է ստանալ 130.000-150.000 դրամ, միգուցե արտերկրում ավելի բարձր են ստանում և նախընտրում են մեկնե±լ:
-Նշվեց, որ գործազրկության ցուցանիշը 1.2 տոկոսով նվազել է: Ինչով է դա պայմանավորված, միթե իրոք այդքանով պակասել է գործազուրկների թիվը: :
-Դրանք ընդամենը վիճակագրական տվյալներն են: Ես կասեի, որ գործազրկության ծավալը նվազելէ վիճակագրական տվյալներով, բայց իրականության մեջ, ես կարծում եմ, այն ավելի մեծ է:

четверг, 21 февраля 2013 г.

<Լեզուն փոխարինել է պետականություն խորհրդանշող գրեթե ամեն ինչի` դառնալով մեր պաշտպանը, մեր անկախությունը, նաեւ` մեր հայրենիքը>

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Մեր զրուցակիցը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրատվության և տպագրության բաժնի վարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Լևոն Սարգսյանն է:




-Փետրվ
արի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Կարո±ղ ենք այն համարել հայոց լեզվի օր, երբ պետականորեն ընդունված այդպիսի տոն չունենք: 
-Փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրը դժվար է համարել հայոց լեզվի օր, քանի որ վերաբերում է Հայաստանում ապրող մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների լեզուներին նույնպես, բացի այդ` փետրվարի 21-ն իբրև մայրենի լեզվի օր սահմանվել է միջազգային կառույցի (ՄԱԿ) կողմից, հետևաբար, միջազգայնորեն տոնվելու հանգամանքով պայմանավորված` որոշակիորեն բերովի է և արհեստական: Մինչդեռ Հայոց լեզվի օրը որպես պետական տոն հռչակելու նախաձեռնությունը կարող էր ազգային լեզվի հանդեպ պետական հոգածության մի չափազանց կարևոր արտահայտություն լինել, որը հենց համաժողովրդական տոն լինելու իրողությամբ միայն` կչեզոքացներ շատ ու շատ սպառնալիքներ: Այսօր ունենք կարևորագույն տոներ` Հայոց բանակի օր, Հանրապետության տոն, Անկախության օր: Հայոց լեզվի տոնը շատ բնականորեն կամբողջացներ այս շարքը, քանզի ազգային լեզուն է, որ պետականության կերտման ճանապարհին կատարել ու կատարում է իր ուղենշային դերը, դարեր շարունակ հենց լեզուն է, որ փոխարինել է պետականություն խորհրդանշող գրեթե ամեն ինչի` դառնալով մեր պաշտպանը, մեր անկախությունը, նաև` մեր հայրենիքը:


-Հայերս ավելի ուշադիր ենք օտար լեզուների, քան հայոց լեզվի նկատմամբ: Ինչով է դա պայմանավորված:  
-Այո, հայ իրականությունը չափազանց ուշադիր է օտար լեզուների հանդեպ, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանրային կյանքում դրանց կարեւորությունն ու անհրաժեշտությունը շեշտելուն: Հետևաբար զարմանալի չէ, որ, ռուսերենից բացի, մեր երկրում մեծ շուքով նշվում են նաև ֆրանսերենին (ֆրանկոֆոնիա), անգլերենին նվիրված օրերը` հաճախ ձգվելով շաբաթներ, վերածվելով յուրօրինակ փառատոների: Եվ այս համատեքստում ուղղակի զարմանալի է հայոց լեզվին նվիրված տոնի բացակայությունը:
-Դպրոցը, հետագայում նաև բուհը պետք է դնեն մայրենի լեզվի ամուր հիմքերը:
-Մայրենի լեզվի ամուր հիմքերը դրվում են նախ ընտանիքում. երեխան մայրենի լեզվի յուրացումն սկսում է հարազատ բարբառից: Ցավոք, այսօր աղարտվում է ոչ միայն մայրենին, այլև բարբառը, ինչն այնուհետև շարունակվում է դպրոցում, որտեղ մեծանում է սերիալային լեզվական §դաստիարակություն¦ ստացած մի սերունդ, ում համար մայրենին ամենից առաջ մայրաքաղաքային խոսվածքն էª աղքատիկ, ժարգոնային, «ա¦-ախոս:
-Համացանցից օգտվողների մեծամասնությունը նախընտրում է գրել օտարատառ հայերեն:
-Համացանցն այսօր լեզվի գործառնության ամենամեծ տարածքն է, և ըստ իսª մայրենի լեզուն արժևորող-հարգող յուրաքանչյուր հայ պարտավոր է համացանցում ներկայանալ բացառապես հայերենով:
-Այսօր երեխաների խոսակցական բառապաշարը համալրվում է հեռուստաեթերից հնչող զանազան բառերով, որոնք նրանք կիրառում են դպրոցում, տանը, ամենուր: Ո±րն է Լեզվի տեսչության դերն այս հարցում:
-Մոտ երկու տարի առաջ օրաթերթերից մեկում քննադատական հոդված տպագրեցի Արամեի կատարմամբ հնչող մի երգի բացառիկ տխմար տեքստի վերաբերյալ, համացանցում անզուսպ արշավ սկսվեց հոդվածագրիս հանդեպ, նույնիսկ օրաթերթն ստիպված եղավ հանդես գալ պաշտպանությամբ: Ցավոք, մեզանում անմիտ, տափակ, կիսագրագետ խոսքը չափազանց պահանջված է, և այդ պահանջմունքը բավարարելուն են կոչված մեր շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչությանը, համարում եմ, որ վերջինս գուցե և պարտաճանաչորեն իրականացնում է իր գործառույթները և գործում սահմանված լիազորությունների շրջանակում, բայց մեր լեզվին սպառնացող մարտահրավերներին լրջորեն դիմագրավելու ձևակերպված նպատակ այդ շրջանակում, ցավոք, չկա:
-Որքանով է պահպանվում լեզվի մաքրությունը տպագիր մամուլում: Ինչպիսի±ն է Ձեր կարծիքը տեղական տպագիր մամուլի և մասնավորապես <Վանաձորյան խճանկարի> վերաբերյալ:
-Տպագիր մամուլը, որոշ վերապահություններով նաև էլեկտրոնային լրատվամիջոցները, իսկապես այն եզակի տարածքներից են, որտեղ լեզուն որոշակիորեն ապահովագրված է բազմաթիվ խեղաթյուրումներից ու աղավաղումներից, որոնք հատուկ են լեզվի բանավոր գոյակերպին: Անշուշտ, այստեղ նույնպես խնդիրներ կան, բայց դրանք, համոզված եմ, կլուծվեն մեր բազմաթիվ արժանավոր հրապարակագիրների ջանքերով:
<Վանաձորյան խճանկար> շաբաթաթերթը ես ընթերցում եմ ոչ պարբերաբար, բայց դա չի խանգարում տեսնելու և գնահատելու խմբագրակազմի ջանքը շաբաթաթերթի լեզվական մակարդակը բարձրացնելու առումով: Ինձ գոհացնում է նաև խմբագրության քաղաքացիական անկախ դիրքորոշումը (վկաª վերջին համարներից մեկում հարցազրույցը նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ): 

пятница, 8 февраля 2013 г.

ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ձեռքբերումների, կարևորի ու անկարևորի մասին




Հոբելյանական զգացողությունները

Անկեղծ ասած, բավականին հանգիստ վիճակ է. և' ձեռքբերումներ կան, և' բացթողումներ: Այս ընթացքում գրեթե չեն եղել այնպիսի ձեռնարկումներ, որոնք ես, այսպես ասած, ուսիս դրած լինեմ և ուսից իջեցրած: Այլ բան է, թե դրանք որքանով են վերջնական, ավարտուն… Եթե փորձենք 60-ամյակի տեսանկյունով ամփոփել, ես չեմ մտել մի խաղի մեջ, որի հաղթանակի մեջ կասկածում եմ: Ոչ թե նրա համար, որ վախենում եմ պարտությունից, այլ որովհետև իրատես եմ:

Ամենամեծ ձեռքբերումը

Որպես մարդ` ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն է, իմ շրջապատը: Իբրև գիտնական` ձեռքբերումներս իմ պատկերացմամբ բավարար են իմ տարիքի մարդու համար: Իբրև բուհի ռեկտոր` պետք է ասեմ, որ ոչ մի բան չեմ խնայել անելու այն, ինչ պարտավոր էի: Մենք անընդհատ բարեփոխումների գործընթացի մեջ ենք, և դրա արդյունքները, հատկապես կրթության որակի հետ կապված, դեռ հետո պետք է քաղենք: Փորձում ենք հնարավորինս ապահովել այդ որակը, որպեսզի մրցունակ բուհ մնանք, և մեր ուսանողները մրցունակ մասնագետներ դիտվեն աշխատաշուկայում:

Ինչն է պակասում այսօրվա երիտասարդին

Ամեն սերունդ ունի իր արդիական պահանջները. շատ, շուտ… Ժամանակին մենք էլ ենք, այսպես ասած, հեղափոխական եղել: Այս սերնդի մեջ մրցակցությունը կա, բայց շատ քիչ տոկոսի մոտ: Որոշ մասնագիտությունների գծով մենք մրցակցության, գիտելիք ձեռք բերելու խնդիր չունենք, բայց այնտեղ, որտեղ շուկան իր պահանջարկը չի ներկայացնում, խնդիրներ կան:

Խորհուրդ երիտասարդներին

Երիտասարդներին չի կարելի խորհուրդ տալ: Երիտասարդներին խորհուրդ տալ նշանակում է կանգնել նրանց ճանապարհին հանիրավի: Ես ուղղակի կուզենայի, որ այսօրվա երիտասարդությունը, հատկապես տղաները, լավ մտածեն իրենց վաղվա մասին, որովհետև մեր հայրենիքը ավելի շատ ձերª երիտասարդներիդ հայրենիքն է: Դուք պետք է այնպես անեք, որ այս երկիրը դառնա ձեր երազանքների իրականացման երկիրը:

<<Թե հնար լիներ աշխարհ գալ նորից…>>

Ակունքներով Դսեղից եմ, ծնվել եմ Ջիլիզայում: Եթե Համո Սահյանի լեզվով խոսենք, §Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հոր ու մորից¦… Ունեմ 2 տղա, 2 հարս, 2 թոռ: Կինս մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է:

Ամենակարևորը կյանքում



Ամենակարևորն այն է, որ ամեն օր հանգիստ քնեմª մտածելով, որ այդ օրը չեմ վատնել, իզուր չեմ անցկացրել, վատություն չեմ արել, չեմ վիրավորել, բարձր չեմ խոսել: Հազվադեպ է պատահում նշածներս, բայց նման դեպքերում ես մեղավոր չեմ լինում իմ պատկերացմամբ … Ուղղակի այդպես է ստացվում:

Առաջիկա պլաններից



  Հ. Սահյանը մի լավ բանաստեղծություն ունի, որտեղ այսպիսի տողեր կան. §Եվ դու նորից գնա, որ դիմավորես լուսաբացը քո լեռան գագաթին, լեռան գագաթին օրն ուշ է մթնում¦: Այսինքն անելիքներ կան, և պետք է գնալ անընդհատ դեպի վեր, դեպի դրականը…