пятница, 8 февраля 2013 г.

ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ձեռքբերումների, կարևորի ու անկարևորի մասին




Հոբելյանական զգացողությունները

Անկեղծ ասած, բավականին հանգիստ վիճակ է. և' ձեռքբերումներ կան, և' բացթողումներ: Այս ընթացքում գրեթե չեն եղել այնպիսի ձեռնարկումներ, որոնք ես, այսպես ասած, ուսիս դրած լինեմ և ուսից իջեցրած: Այլ բան է, թե դրանք որքանով են վերջնական, ավարտուն… Եթե փորձենք 60-ամյակի տեսանկյունով ամփոփել, ես չեմ մտել մի խաղի մեջ, որի հաղթանակի մեջ կասկածում եմ: Ոչ թե նրա համար, որ վախենում եմ պարտությունից, այլ որովհետև իրատես եմ:

Ամենամեծ ձեռքբերումը

Որպես մարդ` ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն է, իմ շրջապատը: Իբրև գիտնական` ձեռքբերումներս իմ պատկերացմամբ բավարար են իմ տարիքի մարդու համար: Իբրև բուհի ռեկտոր` պետք է ասեմ, որ ոչ մի բան չեմ խնայել անելու այն, ինչ պարտավոր էի: Մենք անընդհատ բարեփոխումների գործընթացի մեջ ենք, և դրա արդյունքները, հատկապես կրթության որակի հետ կապված, դեռ հետո պետք է քաղենք: Փորձում ենք հնարավորինս ապահովել այդ որակը, որպեսզի մրցունակ բուհ մնանք, և մեր ուսանողները մրցունակ մասնագետներ դիտվեն աշխատաշուկայում:

Ինչն է պակասում այսօրվա երիտասարդին

Ամեն սերունդ ունի իր արդիական պահանջները. շատ, շուտ… Ժամանակին մենք էլ ենք, այսպես ասած, հեղափոխական եղել: Այս սերնդի մեջ մրցակցությունը կա, բայց շատ քիչ տոկոսի մոտ: Որոշ մասնագիտությունների գծով մենք մրցակցության, գիտելիք ձեռք բերելու խնդիր չունենք, բայց այնտեղ, որտեղ շուկան իր պահանջարկը չի ներկայացնում, խնդիրներ կան:

Խորհուրդ երիտասարդներին

Երիտասարդներին չի կարելի խորհուրդ տալ: Երիտասարդներին խորհուրդ տալ նշանակում է կանգնել նրանց ճանապարհին հանիրավի: Ես ուղղակի կուզենայի, որ այսօրվա երիտասարդությունը, հատկապես տղաները, լավ մտածեն իրենց վաղվա մասին, որովհետև մեր հայրենիքը ավելի շատ ձերª երիտասարդներիդ հայրենիքն է: Դուք պետք է այնպես անեք, որ այս երկիրը դառնա ձեր երազանքների իրականացման երկիրը:

<<Թե հնար լիներ աշխարհ գալ նորից…>>

Ակունքներով Դսեղից եմ, ծնվել եմ Ջիլիզայում: Եթե Համո Սահյանի լեզվով խոսենք, §Թե հնար լիներ աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հոր ու մորից¦… Ունեմ 2 տղա, 2 հարս, 2 թոռ: Կինս մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է:

Ամենակարևորը կյանքում



Ամենակարևորն այն է, որ ամեն օր հանգիստ քնեմª մտածելով, որ այդ օրը չեմ վատնել, իզուր չեմ անցկացրել, վատություն չեմ արել, չեմ վիրավորել, բարձր չեմ խոսել: Հազվադեպ է պատահում նշածներս, բայց նման դեպքերում ես մեղավոր չեմ լինում իմ պատկերացմամբ … Ուղղակի այդպես է ստացվում:

Առաջիկա պլաններից



  Հ. Սահյանը մի լավ բանաստեղծություն ունի, որտեղ այսպիսի տողեր կան. §Եվ դու նորից գնա, որ դիմավորես լուսաբացը քո լեռան գագաթին, լեռան գագաթին օրն ուշ է մթնում¦: Այսինքն անելիքներ կան, և պետք է գնալ անընդհատ դեպի վեր, դեպի դրականը…  

Комментариев нет:

Отправить комментарий