суббота, 13 апреля 2013 г.

Վանաձորցի դերասանուհի Ռոզա Մխիթարյանն արժանացել է ոսկե մեդալի




ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը Հայաստանի թատերական գործիչների  միության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Ինչպես դերսանուհին է նշում, թեև մրցանակներ շատ է ստացել, բայց այս մեկին չէր սպասում. <Բոլորովին չէի սպասում, բայց հանկարծ կանչեցին տվեցին>:

Կյանքում ստացած ամենամեծ մրցանակը համարում է հանդիսատեսի սերը: <<Հանդիսատեսի սերն ու համակրանքը բոլոր կոչումներից բարձր է: Իմ առաջին ներկայացումից հետո հանդիսատեսն ինձ սիրով ընդունեց ու այդպես էլ շարունակվեց: Ես էլ հանդիսատեսիս եմ սիրում. իմ կյանքը երկարացնողը  նա է>>,- ասում է Ռ. Մխիթարյանը:
81-ամյա դերասանուհին 150-ից ավելի դերեր է խաղացել. Սուսամբար` <<Նամուս>>, Նուբար` <<Աշխարհն, այո°, շուռ է եկել>, Շուշան` <<Պեպո>>, Սաթենիկ` <<Վաճառքի ենթակա չէ>>, Յուլինկա` <<Եկամտաբեր պաշտոն>>, Սմերալդինա` <<Երկու տիրոջ ծառան>>…

Ամենասիրելի դերը դժվարանում է առանձնացնել: Ասում է. <<Մեղքս գալիս են իմ դերերը: Միշտ ասում եմ` բա էս մի դերն ասեմ, մյուսը չասեմ: Բոլոր դերերս էլ սիրում եմ, որովհետև յուրաքնաչյուր դերիս վրա այնքան ֆիզիկական ու հոգեկան ուժ եմ ծախսել, որ ափսոսում եմ>>:
Դերասանուհին իր հաջողության գաղտնիքը համարում է աշխատասիրությունը. <<Դերասանը պետք է Աստծո կողմից տրված շնորհ ունենա, բայց դա բավական չէ: Պետք է լինել աշխատասեր, պրպտող, պետք է կերպարի, դերի հոգեվիճակը գտնես>>:

Այս տարիքում էլ դերասանուհին շարունակում է խաղալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  բեմում` ուրախություն պատճառելով իր հանդիսատեսին: Բայց դեռ մի նվիրական երզանք ունի ու թաքուն հույսեր, որ կհասցնի իրականացնել. <<Երազում եմ <<Ծառերը կանգնած են մահանում>> պիեսում խաղալ տատիկի դերը: Դա մի հրաշալի դեր է, որ միշտ երազել եմ խաղալ>>
:

Комментариев нет:

Отправить комментарий