четверг, 28 февраля 2013 г.

<Գործազրկության ծավալը նվազել է վիճակագրական տվյալներով, իրականության մեջ այն ավելի մեծ է>

Լոռու մարզպետի մամլո ասուլիսը




Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որի ընթացքում մարզպետին հարցեր հղեցին մարզի լրագրողները:
-Նախագահական ընտրություններից հետո ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարեք մարզում` հաշվի առնելով ընտրությունների արդյունքները:
-Բնականաբար չենք կարող ընտրությունների արդյունքները հաշվի չառնել տնտեսության զարգացման հետ, որովհետև մենք զգացինք, որ ընտրողների զգալի մասն ինչ-որ տեղ դժգոհ է նաև տնտեսության աճի տեմպերից: Սա մեզ սթափեցնում է. մենք պետք է հետևություն անենք և ավելացնենք մեր կողմից իրականացվող բարեփոխումների տեմպերը: Լոռու մարզը արդյունաբերական մարզ է, բայց պետք է չմոռանանք, որ մարզում ունենք 105 գյուղական համայնք և մեզ համար շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացումը: Այն աջակցությունը, որն իրականացվում է պետության կողմից, շարունակական է: Այս տարի ավելացել է տրվող սերմացուների քանակը, ես համոզված եմ, որ գարնանացանի ժամանակ ցանքատարածությունները կավելանան, որը կնպաստի նաև գյուղատնտեսության զարգացմանը: Կատարված աշխատանքներ ունենք նաև տուրիզմի ոլորտում, որի պտուղները կքաղենք առաջիկայում:
-Մեկ-երկու ամիս առաջ ասացիք, որ քիմիական գործարանում կարտադրվի պարարտանյութ: Ինչ նորություն կա այդ առումով:
-Ինչ վերաբերում է քիմպրոմին, կապված վերջին ցավալի դեպքի հետ, երբ աշխատակիցը մահացել էր, աշխատանքի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են: Կա հարուցված քրեական գործ, և ինչ-որ տեղ դա էլ է խոչընդոտում աշխատանքների ընթացքին: Բայց մեզ մասնագետները վստահեցնում են, որ այս տարի կարբամիդ կոչված պարարտանյութն անպայման արտադրելու են: Ըստ մասնագետներիª այն ազոտականից շատ ավելի լավն է: Կարբամիդն արտադրելուց հետո այն պետք է անցնի փորձագիտական շրջան, որից հետո վերջապես կիմանանք, թե ինչ որակի կարբամիդ ենք արտադրել, և արդյոք այն գյուղատնտեսության համար պիտանի է:
-Մի քանի օր է անընդհատ ինտերնետային կայքերում կարդում ենք, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տվել:
-Մի քանի օր առաջ ես նույնպես ինտերնետային կայք էջերում կարդացի, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Բոլորիդ վստահեցնում եմ, որ նման բան չի եղել: Ուղղակի կապված բնակչության դժգոհության հետª Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը առաջիկայում քննարկելու է Վանաձորի քաղաքապետի հարցը: Միգուցե հետաքրքրի, թե ինչո±ւ Վանաձորի քաղաքապետը ներկա չէր մարզխորհրդի նիստին: Ներկա չէր, որովհետև նախապես հայտարարված քաղծառայողի մրցույթ ունեին, որի հանձնաժողովի նախագահն ինքն է:
-Ինչպես եք գնահատում հետընտրական վիճակը Լոռիում:
-Մարզում բնականոն աշխատանքային հունի մեջ ենք, որևէ արտառոց դեպք չունենք և համոզված եմ, որ չի լինի: Վանաձորում և Սպիտակում մեր թեկնածուի պարտության հետ կապված պետք է ասեմ, որ մենք երբեք չենք ձգտել 100 տոկոսանոց արդյունքի: Վանաձորը որպես մարզկենտրոն իրոք լուրջ խնդիրներ ունի. մեծ է արտագաղթը, մեծ է աղքատության տոկոսը: Սոցիալական ծանր վիճակը խոսեց այս պարագայում, և բնակչությունը իր ընտրությունը կատարեց: Բնականաբար իրենց դժգոհությունն ընտրության միջոցով արտահայտեցին: Ես դա բնական եմ համարում, ուղղակի յուրաքանչյուր պարտությունից հետո յուրաքանչյուր պաշտոնյա պետք է սթափվի և հետևություններ անի:
Պետք է անկեղծ լինել և ասել, որ ընտրողը հանրապետության նախագահի թեկնածուին դեմ է քվեարկում ոչ թե նախագահի վատ աշխատանքը տեսնելով, այլ շատ դեպքերում իր անմիջական ղեկավարից դժգոհ լիելու պատճառով:
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզում արտագաղթի ցուցանիշները շարունակում են աճել: Որպես մարզի ղեկավար ինչ եք կարծում, ի±նչ է անհրաժեշտ անել այդ ցուցանիշը նվազեցնելու համար:
-Արտագաղթի հիմնական պատճառը զբաղվածության խնդիրն է: Եվ եթե նույնիսկ այս պահի դրությամբ մարդիկ զբաղված են ինչ-որ աշխատանքով, ուրեմն չի գոհացնում աշխատավարձը: Վիճակագրական տվյալները, իրոք, գոհացնող չեն. մարզում կա և° արտագաղթ, և° արտագնա աշխատանք: Այդ խնդիրը մեզ մոտ նոր չի առաջացել. արտագնա աշխատանք եղել է նաև խորհրդային տարիներին: Հիմա մեզ մտահոգողը ավելի շատ արտագաղթն է: Պետք է կարողանանք ժողովրդի զբաղվածության խնդիրը լուծել և ճիշտ մասնագիտական կրթություն տանք մեր երիտասարդներին, որովհետև մենք շատ հաճախ ճիշտ մասնագիտական կրթություն չենք ստանում և չենք կարողանում բավարարել գործատուի պահանջները. այսօր գործատուն ավելի խստապահանջ է, քան նախկինում:
-Ներկայումս մարզը զբաղվածության խնդիրը լուծելու համար ինչ պոտենցիալ ունի:
-Այժմ մենք աշխատում ենք քիմպրոմի ծավալները մեծացնելու վրա, գյուղատնտեսությունը զարգացնելու վրա: Արդյունաբերության ծավալները մեծանալուն զուգահեռ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև շինարարությանը: Այս պահի դրությամբ մոտ 600 շինարարի կարիք ունենք: Ցավոք սրտի նրանք ավելի շատ գերդասում են արտագնա աշխատանքի մեկնել, քան §Գլենդել Հիլզում¦ աշխատելª կապված աշխատավարձի ցածր լինելու հետ: Ինձ մասնագետներն ասում են, որ շինարարը կարող է ստանալ 130.000-150.000 դրամ, միգուցե արտերկրում ավելի բարձր են ստանում և նախընտրում են մեկնե±լ:
-Նշվեց, որ գործազրկության ցուցանիշը 1.2 տոկոսով նվազել է: Ինչով է դա պայմանավորված, միթե իրոք այդքանով պակասել է գործազուրկների թիվը: :
-Դրանք ընդամենը վիճակագրական տվյալներն են: Ես կասեի, որ գործազրկության ծավալը նվազելէ վիճակագրական տվյալներով, բայց իրականության մեջ, ես կարծում եմ, այն ավելի մեծ է:

Комментариев нет:

Отправить комментарий